1.Լիբանան
Բռնությունը միայն ֆիզիկական ձևով չէ, որ արտահայտվում է: Բառերը նույնպես ցավ են պատճառում: Խոսքային բռնությունը նույնպես իրական է, և այն չպետք է լուռ տանել:
Լուսանկարներում պատկերված կանանց դեմքերի վրայի սպիներն ունեն այն բառերի ձայնային ալիքների ձևը, որոնցով նրանց վիրավորել են:
2. Միացյալ Թագավորություն
Հոլովակը պատրաստվել է Լոնդոնի մետրոպոլիտենի ոստիկանության կողմից:
Լոնդոնում կատարվող ամեն 5 սպանություններից մեկը ընտանեկան բռնությունների հետևանք է:
Հարևան բնակարանում նստած դուք կարող եք ընտանեկան բռնության վկա լինել: Հոլովակի կարգախոսն է` «Դուք տեղեկացրեք: Մենք կկանգնեցնենք դա»:
3. Միացյալ Արաբական Էմիրություններ
Գովազդային պաստառի վրա պատկերված է ռենտգեն լուսանկար, որտեղ մատին հագցված մատանու կողքին գրված է` «Նա նվիրեց սա ամուսնության առաջարկություն անելու համար», իսկ կոտրված ոսկորի կողքին գրված է` «Նա արեց սա առանց որևէ պատճառի»:
Ընտանեկան բռնություններին ոչ մի արդարացում չկա, լուռ մի տարեք, տեղեկացրեք մարդկանց, ովքեր կարող են ձեզ օգնել:
4. Ֆրանսիա
Պաստառի գրությունը` «Ընտանեկան բռնությունը դեռևս նորաձև է»:
5.Գերմանիա
Հոլովակը նկարահանվել է, երբ մի կին, վախենալով պատմել, որ իրեն բռնության են ենթարկել, նշել է, թե ուղղակի սանդուղքից է վայր ընկել:
Հոլովակում նշվում են հետևյալ տողերը` «Հազարավոր կանայք ամեն օր ընկնում են սանդուղքներից: Դուք իսկապես հավատո՞ւմ եք սրան: Կանգնեցրեք ընտանեկան բռնությունները` տեղեկացրեք մեզ դրանց մասին»:
6.Սինգապուր
Գովազդային պաստառի վրա գրված է` «Եթե դա պատահի մեկ անգամ, այն կարող է կրկնվել նորից: Կանգնեցրեք բռնությունների կրկնվող շրջանը, քանի դեռ այն չի սկսել»:
7.Ֆրանսիա
Հոլովակում նշվում է` «Ընտանեկան բռնություն. լռել նշանակում է մասնակից լինել դրան»:
8.Միացյալ Թագավորություն
Պաստառի վրա գրված է` «Մի տառապեք զուգընկերոջ պատճառով»:
9.Միացյալ Թագավորություն (Կիրա Նայթլիի մասնակցությամբ)
Հոլովակը նկարահանվել է ռեժիսոր Ջո Րայթի կողմից:
Հոլովակում նշվում է, որ շաբաթական երկու կին է մահանում ընտանեկան բռնությունների հետևանքով:
Ժամանակն է կանգնեցնել այս ամենը:
10.Գերմանիա
Ինտերակտիվ այս պաստառը փակցվել է Բեռլինի ավտոկանգառներում: Դրա վրա ամրացված է հայացքը ֆիքսող ֆոտոխցիկ: Երբ պաստառին ոչ ոք չի նայում, դրա վրա պատկերվում է ընտանեկան բռնության տեսարան, իսկ երբ պաստառի ֆոտոխցիկը ֆիքսում է մարդու հայացքը, պատկերը փոփոխվում է: Պաստառի վրա գրված է` «Դա պատահում է այն ժամանակ, երբ ոչ ոք չի տեսնում»:
11.Սերբիա
Հոլովակի վերնագիրն է` «Օրական մի նկար իմ կյանքի ամենասարսափելի տարվա ընթացքում»: Տեսագրության վերջում աղջկա ձեռքի ցուցանակին գրված է` «Օգնեք ինձ, ես չգիտեմ` կարո՞ղ եմ արդյոք դիմանալ մինչև վաղը»:
12.ԱՄՆ
Աղբյուր՝ Հետաքրքրասերի բլոգ