Ռիհանան այն երգչուհիներից է, ում նայելիս թվում է, թե օրը մեկ կերպարանափոխվում է: Անհնար է հստակ հաշվել, թե իր կարիերայի սկզբից մինչ օրս քանի ոճային փոփոխություն է կատարել այս երգչուհին: Պարզ է միայն մի բան՝ Ռիհանան փորձարկել է ամենահավանական ու անհավանական սանվրածքներն ու գույները՝ իր մազերի վրա:

Հիշու՞մ եք, թե ինչպիսին էր Ռիհանան, երբ նոր էր մուտք գործում շոուբիզնես…Չի ստացվում, չէ՞:

FashionYan-ն այսօր քեզ կհիշեցնի 17-ամյա Ռիհանային: Հենց այս տարիքում է նա սկսել իր առաջին քայլերը երգարվեստում:

Երկու տարի անց իր երրորդ՝ ”Good Girl Gone Bad” ալբոմի թողարկմանը զուգընթաց, Ռիհանան կտրուկ փոփոխություն կատարեց իր արտաքինում. կտրեց իր երկար վարսերն ու դարձավ սևահեր:

Բայց սա դեռ ”չարյաց փոքրագույնն” էր: Ռիհանայի երկրպագուները ստիպված էին նոր շոկ ապրել երգչուհու մազերի նոր գույնից: Այս անգամ Ռինանան ընտրել էր ալ կարմիրը:

Այս գույնի մազերով փորձարկելով գրեթե բոլոր կտրվածքներն ու սանրվածքները, Ռիհանայի հաջորդ քայլը շիկահեր դառնալն էր:

Երբ բոլոր գույներն ու կտրվածքները փորձարկվել էին, Ռիհանան մի պահ հանրությանը երևաց անչափ կանացի կերպարով և այդ շրջանում նորաձև ”օմբրե” երանգով ներկված վարսերով:

Սակայն դա կարճ տևեց: Այս անգամ Ռիհանան որոշեց փորձարկումներ անել սանրվածքի հետ, և, ահա, թե ինչ ստացվեց դրանից:

Իսկ այս տարվա ամռանը Ռիհանան ”Ինստագրամ”-ում ներկայացրեց իր մազերի նոր գույնը՝ անվանելով այն ”սառցե մոխրագույն”