Անթալիայում մեկնարկած շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Ռուսաստանի ընտրանու հետ:
Լեւոն Արոնյանը սեւերով միավորը կիսել է Վլադիմիր Կրամնիկի հետ, Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Սերգեյ Կարյակի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանի եւ Յան Նեպոմնյաշչիի միջեւ պարտիան ավարտվել է ոչ ոքի:
Իսկ վերջինը պարտիան ավարտեց Վլադիմիր Հակոբյանը, ով ևս ոչ ոքի խաղաց: