Որն է կնոջ դժբախտության հիմնական պատճառը: Բազմաթիվ ուսումնասիրություններից հետո Ավստրալիայի գիտնականները հայտարարել են.

Կնոջ համար առաջին թշնամին դեպրեսիան է:

Վերջին ժամանակներս ընկճախտով տառապող մարդկանց թիվն այնքան է մեծացել, որ ողջ աշխարհի բժիշկներն անվանում են այն խաղաղ համաճարակ:

Ըստ վիճակագրության' հենց ընկճախտն է առավելագույնս բացասական ազդում կնոջ կյանքի տևողության և առողջության վրա: Դրանից վնասն շատ ավելի մեծ է, քան մի շարք ծանր հիվանդություններից:

Ի դեպ, տղամարդանց մոտ ընկճախտը նույնպես հաճախ է պատահում:

Գլխավոր խնդիրն ընկճախտի բուժումն է: Դրանից ազատվելու համար շատ քչերն են դիմում բժիշկի, անգամ, երբ մշտապես վատ տրամադրություն և կյանքի նկատմամբ հետաքրքրության բացակայություն են ունենում:

Աղբյուր` LADYNEWS.am