Shamshyan.com-ը գրում է. Այսօր` նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում, ՈՒկրաինայի Հանրապետության քաղաքացի 51-ամյա Նիկոլայ Կոռնեյչուկը վարելով բեռնատար «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Երևան ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, հայտնվել այգում` արմատախիլ անելով մի քանի հսկայական ծառեր:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառերն արմատախիլ անելուց հետո բախվել է նույն գյուղի բնակիչ Մուրադ Մարկոսյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 88 VO 889 համարանիշի ավտոմեքենային և կողշրջվել:Կողաշրջման հետևանքով էլ վնասել Համբարձում Մարկոսյանի տան պատի մի հատված: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է և դեպքի վայր ժամանած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 1 ու կես ժամ աշխատանքներ կատարելու արդյունքում կարողացան դին դուրս բերել ավտոմեքենայի տակից:

Մանրամասները` այստեղ: