«Ժողովուրդը» գրում է, թե ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանը պատրաստվում է իր բիզնեսները տեղափոխել ՌԴ։ «Մեր տեղեկություններով՝ վերջինս բանտից ազատվելուց հետո այդ նպատակով մեկնել է ՌԴ, որպեսզի ծանոթանա այնտեղի «պայմաններին»։

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մ. Օհանյանի հետ՝ տեղեկության իսկությունը պարզելու համար։ Նա չհերքեց, որ եղել է ՌԴ-ում, փոխարենը հայտարարեց. «Ես այստեղից ոչ մի տեղ գնալու չունեմ... Ես էստեղ եմ մնալու մինչեւ իմ կյանքի ավարտը։ Հայաստանից լավ տեղ ես չունեմ ապրելու, ես ծնվել եմ Երեւանում, մեծացել եմ Երեւանում, պապ ունեմ այստեղ թաղված, հայր ունեմ այստեղ թաղված։ Չեմ էլ ընդունում, որ ինչ-որ մեկը կարող է տենց բան ասել։ Էդ էր պակաս, որ ես Հայաստանից գնամ»։

Երբ հստակեցրինք, որ խոսքը ոչ թե արտագաղթելու, այլ բիզնեսի մասին է, Օհանյանը կրկնեց նույն միտքը. «Ես Հայաստանից գնացողը չեմ»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: