«Արարատի և Կոտայքի մարզերը խիստ «բարեհաջող» Հայաստանին միացրած Վովա Գասպարյանը պատրաստվում է օրերս Հայաստանին միացնել Արմավիրի մարզը՝ տեղեկացնում են Արմավիրի մեր աղբյուրները։
Արարատն ու Կոտայքը՝ հասկացանք, Արմավի՞րն ինչու է «միացնում» Հայաստանին, հետաքրքրվեցինք մենք։ «Մեզ մոտ պատճառները ոչ թե քաղաքական, այլ քրեական են. կա նաև ուժեղ վախի մթնոլորտ՝ գողականների, քրեականների, հեղինակությունների կողմից ստեղծված, պետք է վերցնել»,-պատասխանեցին մեզ։
Ի դեպ, այդ նույն շարքում է եղել նաև «գող» Թեփ Արմենի սպանության հայտնաբերման դեպքը, որն օրեր շարունակ չէր իջնում մամուլի էջերից, և որը, ըստ մեր զրուցակցի, բացահայտվեց ռեկորդային կարճ ժամկետում՝ ժամուկեսում։
Որոշ տեղեկություններով՝ Արմավիրի մարզում տեղակայված են ժամանակակից այնպիսի «նանոսարքեր», որոնք հնարավորություն են տալիս շատ արագ «գտնել» հանցագործության իզը և բերման ենթարկել հանցագործին»,–գրում է «Հրապարակ» թերթը։