Ամբողջ աշխարհում ամենափոքր աղջիկը հինգ տարեկան Շարլոտ Գարսայդը, ում հասակը դեռևս շարունակում է մնալ 68 սանտիմետր, վերջերս կատարել է մեծ քայլ իր դժվար կյանքում:
Նա գնացել է տարրական դպրոց: Իր 4,5 կգ քաշով նա ավելի շատ հիշեցնում է տիկնիկի, քան մարդու: Այսպիսի առանձնահատկությունները պայմանավորված են նրա հազվադեպ հիվանդությամբ հիպոֆիզային նանիզմով: Բրիտանական «մատնաչափիկի» ծնողները որոշում են ընդունել աղջկան ուղարկել Արևելյան Յորքում գտնվող հասարակ դպրոց՝ հույս ունենալով, որ կրթությունը կօգնի նրան նորմալ կյանք վարել:
Շարլոտայի մայր Էմմա Նյումանը ասել է.«Իհարկե ես անհանգստացնում եմ, որ Շարլոթան կարող է տուժել այլ երեխաներից, սակայն նրա անձնական ուսուցիչը հետևելու է նրան, բացի դա անձամբ նա այդքան էլ փխրուն չէ, ինչքան դուք մտածում եք: Նա չնայած փոքրիկ, սակայն «զանգվածային» անհատականություն է և ցանկանում է անել այն ամենը, ինչ մյուս երեխաները այդ տարիքին»:
Փոքրիկ Շարլոտայի հիվանդությունը ծնողների՝ Էմմայի և Սքոթի խոսքերով նրան չի խանգարում հետաքրքրություն ցուցաբերել իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ:
Փոքրիկ Շարլոթը ծնվել է 1 կգ քաշով և 25 սմ հասակով: Այն ժամանակ նրա հագով լինում էին տիկնիկի շորեր: Բժիշկները միաբերան պնդում են, որ աղջիկը մեկ տարուց պակաս կյանք կունենա, սակայն նրանք սխալվեցին, չնայած Գարսայդի առողջությունը կախված է մազից թուլացած իմունային համակարգի պատճառով: