Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Եվրամիության ներկայացուցիչներին զերծ մնալ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու մասին Ուկրաինայի կայացրած որոշման հետ կապված սուր արտահայտություններից:
«Ես կխնդրեի մեր հարևաններին Բրյուսելից, Եվրահանձնաժողովում իմ լավ ընկերներից զերծ մնալ սուր արտահայտություններից: Մենք ինչ է նրանց դուր գալու համար պետք է մեր տնտեսության ամբողջ ոլորտներ խեղդե՞նք»,- հայտարարել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը պարզաբանել է, որ ԵՄ-ի հետ Ուկրաինաինայի՝ համաձայնագրի ստորագրելու դեպքում Ռուսաստանը իրավունք ունի հրաժարվել Ուկրաինայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմից: Այս մասին հայտնում է Корреспондент-ը: