Իտալիայի Սենատն այսօր կողմ է քվեարկել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին խորհրդարանականի իրավունքից զրկելու առաջարկին, հաղորդում է Reuters-ը:

Խորհրդարանն այդ քվեարկությամբ, փաստորեն, պաշտպանել է դատարանի որոշումը՝ խարդախության համար Բեռլուսկոնիին երկու տարով զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,-այս մասին գրում է hraparak.am-ը:

Քվեարկությունից առաջ, ելույթ ունենալով իր կողմնակիցների հավաքում՝ «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Բեռլուսկոնին հայտարարել էր, որ անկախ այն բանից, թե ինչ որոշում կկայացնի խորհրդարանը, ինքը մտադիր չէ թողնել քաղաքականությունը: Պարտադիր չէ լինել Սենատի անդամ, որպեսզի գլխավորես քաղաքական կուսակցությունը:

Սենատի քվեարկությունից հետո Բեռլուսկոնին նոյեմբերի 27-ը հայտարարել է «իտալական ժողովրդավարության սգո օր»: