45-ամյա Մարի Ջ.-ն մեղադրվում է վիճաբանության ժամանակ բռունցքներով Զարինա Ն.-ին եւ Մարգո Ա.-ին հարվածներ հասցնելու մեջ, բայց հակահարվածներ էլ է ստացել:
Գործի նյութերի համաձայն՝ 45-ամյա Մարի Ջ.-ն վիճաբանության ժամանակ բռունցքներով հարվածներ է հասցրել Զարինա Ն.-ի եւ Մարգո Ա.-ի դեմքի եւ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։
Իսկ Զարինա Ն.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել է Մարի Ջ.-ի դեմքին եւ գլխին՝ պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Դեկտեմբերի 3-ին նշանակվել է դատական առաջին քննության օրը: