«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղեկցող պետական անվտանգության աշխատակիցները շրջում են խորհրդային միության տարիներին արտադրված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակիցները՝ թանկարժեք արտասահմանյան ավտոմեքենայով:
«Երկու նախկին նախագահներին էլ «պաշտպանում» է ՀՀ ՊՊԾ-ն: «Ժողովուրդ»-ը փորձեց պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանից (Կրակեմ Հրաչ) պարզել, թե ինչու են նախկին նախագահներին ուղեկցող մեքենաներն այդքան տարբեր:
«Համապատասխան միջոցներ չկան, երբ որ համապատասխան միջոցներ կլինեն, Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ կհանենք, կփոխենք:
Մենք, ցավոք սրտի, չենք կարող մեր ավտոպարկը միանգամից վերազինել, վերափոխել, կան համապատասխան բյուջետային հատկացումներ, այդ սահմաններում էլ կարգավորում ենք հարցը: Համենայնդեպս, ես Լ. Տեր-Պետրոսյանի թիկնազորից նման բողոք չեմ ստացել, որ մեքենան ոչ բարվոք վիճակում է»,-եզրափակեց մեր զրուցակիցը»,–գրում է թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում