«ՌԴ կենտրոնական պետական տեղեկատվական գործակալության «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանը երեկ Հայաստանի մասին ընդարձակ ռեպորտաժ է եթեր հեռարձակել չափազանց ուշագրավ վերնագրով՝ «Մինչև 2040թ. Հայաստանը կարող է մնալ առանց հայերի»։

Ռեպորտաժի հեղինակները կենտրոնացել են արտագաղթի թեմային՝ տեղեկություններ հաղորդելով, որ միայն վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է մոտ 250 հազար մարդ։ Ռուսական «ամենակարևոր» ռադիոյով նման ռեպորտաժը հատուկ ուշադրության է արժանի, քանի որ եթեր է հեռարձակվել հատկապես ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցից մի քանի օր առաջ և սա այն դեպքում, երբ ռուսական լրատվամիջոցները առանձնապես չեն անդրադառնում ՀՀ-ին ընդհանրապես և Պուտինի այցին մասնավորապես»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։