ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Ռուսաստանի «Իգրա Թի Վի» հեռուստաընկերությունից «Ինչ: Որտեղ: Երբ» հեռուստանախագծի արտոնագիրը ևս մեկ տարի ժամկետով (2013 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականի դեկտեմբեր) ձեռք բերելու նպատակով «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2013 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 12 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Կառավարությունը «Ինչ: Որտեղ: Երբ» խաղի համար 12 մլն դրամ հատկացրեց


