Ուկրաինան դեռևս պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիր Ուկրաինայի հետ, եթե Կիևը նման որոշում կայացնի: Այս մասին եվրոհանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ում խոսքերը հաղորդում է Риа Новости գործակալությունը:
«Առաջարկությունը նախկինի պես սեղանի վրա է: Ասոցացման համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, հենց որ դա ցանկանա այն կատարել Ուկրաինան»,- նշել է Ֆյուլեն Վիլյնուսում տեղի ունեցած բիզնես-ֆորումի ժամանակ:
Ավելի վաղ Եվրամիությունը մտադրվել էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինայի հետ այս տարվա նոյեմբերին, սակայն ներկայումս պայմանավորվածությունների ձեռք բերման գործընթացը կանգնեցված է: