«Իրավունքը» գրում է, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը շարունակում է կադրային ջարդ իրականացնել Գյումրիի քաղաքապետարանում։
«Վերոնշյալ խնդրի հետ կապված փորձեցինք զրուցել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ, ով մասնավորապես նշեց. «Ճիշտն ասած այդպիսի մասսայական ազատումներ չեմ նկատել, բայց որոշակի բաներ իհարկե, նկատվում են։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ դա սովորական երեւույթ է, հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում։ Այստեղ սովորություն է դարձել, որ երբ փոխվում են ղեկավարները, գալիս են նորերը, իրենք փորձում են իրենց կադրերին տեղավորել աշխատանքի»,- մեջբերում է թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում