FourFourTwo ֆուտբոլային ամսագիրը կազմել է լավագույն ֆուտբոլիստների թոփ հարյուրյակը: Այս ցուցակում 66-րդը համարվել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ինչպես նշում է ամսագիրը, հայազգի փլեյմեյքերը 2014 ԱԱ նախընտրական փուլում իր ազգային հավաքականի աստղն էր` դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը Դոնեցկից Դորտմունդ տեղափոխվելով սկսվեց նրա աստեղային ժամը: Նա տխրեցրեց անգլիացի երկրպագուներին Արսենալի դարպասներին գոլի հեղինակ դառնալով և կարողացավ փոխարինել Մարիո Գյոտցեին` Բունդեսլիգայի 10 խաղում դառնալով երեք գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ:
Նա այժմ սովորում է գերմաներեն, որը կդառնա վեցերորդ լեզուն, որին տիրապետում է Մխիթարյանը: