Արդեն 1 ու կես ժամ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի Չարենցավանի հրշեջ փրկարարները պայքարում են Ալափարսի տարածքում գտնվող անասնագոմերում առաջացած հրդեհի դեմ, գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհը բռնկվել է գոմերում կուտակված խոտի տուկերում, իսկ թե ինչն է հրդեհի պատճառը, այս պահին մասնագետները դժվարանում են պատասխանել, քանի որ դրա պատասխանը կունենան փորձաքննությունից հետո:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հավաքվածները հայտնում էին , որ նշված գոմերը պատկանում է Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին( Քեթրինի Միհրան):
Մանրամասները` այստեղ:


