ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մաքսային միության համար Հայաստանն ունիկալ երկիր է լինելու.
1. Միակ անդամ երկիրն է լինելու, որտեղ ռուսերենը պետական լեզու չէ, Սահմանադրությամբ ամրագրված միակ պետական լեզուն հայերենն է, և ռուսերենի կարևորությունը բացառապես դիտվում է որպես ազգամիջյան շփումների, քաղաքակրթական, ռուսալեզու մշակութային ժառանգությանը հաղորդակցվելու և հաջող կարիերա անելու տեսակետից:
2. առաջին ու, ըստ ամենայնի, վերջին Հարավկովկասյան պետությունն է, որ մտնելու է Մաքսային միություն:
3. ՀՀ-ն այն պետությունն է, որի շնորհիվ ՄՄ-ն անիջական շփման մեջ է մտնում Առաջավոր Ասիայի, Մերձավոր Արևելքի և Իրանի հետ:
4. աշխարհասփյուռ հայության գործոնը հաշվի առնելով, սփյուռքը լուրջ կոմպոնենտ կարող է լինել ՀՀ-ի կարևորությունը ՄՄ-ում ընդգծելու համար»: