Սիրուշոն հայտնի հայ երգչուհի և բազմաթիվ երգերի հեղինակ է: Նա հայկական շոու բիզնեսի վառ ներկայացուցիչներից մեկն է: Այս տաղանդավոր արտիստուհին ծնվել է ստեղծագործողների ընտանիքում: Հայրը՝ Հրաչյա Հարությունյանը, անվանի դերասան և ռեժիսոր է Հայկական Դրամատիկ Թատրոնում, ՀՀ Ազգային արտիստ: Մայրը՝ Սյուզան Մարգարյանը, հայտնի և սիրված երգչուհի է, ՀՀ վաստակավոր արտիստուհի:
Սիրուշոն սկսել է իր կարիերան 7 տարեկան հասակից՝ երգելով Հայաստանի և Կանադայի բեմերում: 9 տարեկան հասակում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը ՛՛Լուսաբաց՛՛ երգի համար:
Բացի երաժշտական կարիերայից, Սիրուշոն զբաղվում է նաև զարդերի դիզայնով: 2012թ.ին նա ներկայացրեց իր ՛՛ՊռեԳոմեշ՛՛ աքսեսուարների շարքը: Շարքը նոր թրենդների և հին հայկական ավանդույթների համադրություն է:
9 տարեկան հասակում
Հելոուինի ժամանակ