YerevanNews.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Ազատության հրապարակում հավաքվել են մի շարք քաղաքացիներ, այդ թվում հասարակական կազմակերպություններ և քաղաքական կուսակցություններ, որոնց թվում է «Ժառանգություն» կուսակցությունը:

Խմբակցությունից ներկա են Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը:

Ցուցարարներն իրենց ձեռքում ունեն պաստառներ՝ տարբեր գրություններով ու կոչերով:
Նրանք հայտնեցին, որ ունեն համապատասխան թույլտվությունը ցույց անցկացնելու, այն անցնելու է խաղաղ պայմաններում և ելույթներից հետո երթով գնալու են դեպի նախագահական նստավայր: