Ռուսաստանը ուժեղացնում է իր դիրքերը Հայաստանում: Դիրքերի ուժեղացումը Ռուսաստանը իրականացնում է իր՝ Հայաստանում տեղակայված զորքերով, որոնց թիվը մինչեւ տարեվերջ կավելանա 500-ով:

Այսպիսով` Ռուսաստանը ոչ միայն փոխարինում է Հայաստանում ծառայող իր ժամկետային զինծայաողներին այլեւ նրանց շարքերը համալրում է նորերով: Սա կարող է միայն խոսել Ռուսաստանի ՝ տարածաշրջանում իր դիրքերը մեծացնելու եւ հարավային Կովկասում ի հաշիվ Հայաստանի Հանրապետություն ռազմական ամրության հիմնման,որով ՌԴ-ն կապահովագրի իրեն Վրաստանից եկող վտանգից, որի հիմքը կազմում են Ամերիկյան ուժերը: Այսպիսով Ռուսաստանը տարածաշրջանում ամրացնում է իր դիրքերը ոչ միայն դիվանագիտական,այլ ռազմական ճանապարհով: ՌԴ-ի Հայաստանյան սահմանապահների համալրումը սկսվեց այսօր:Ինչպես հաղորդում է politik.am-ի թղթակիցը Երեւանի գնացքների կայարանից,այս պահին կայարանի սպասասրահում գտնվում է ավելի քան 200 ՌԴ զինվոր, ովքեր պետք է տեղափոխվեն Գյումրի ՝ համալրերլու տեղի ռուսական կայազորի շարքերը:

POLITIKARM