Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է լուսանկար, որի վրա գրառված է` մեջբերում` «Խնդրվում է բնակչությանը, որ դեկտեմբերի 1-2-3-ին պատշգամբներից լվացք չփռեն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանման պատճառով»։
Տեղեկացնենք նաև, որ Բարսեղյանը երեկ Ազատության հրապարակի չարտոնված երթից հետո բերման էր ենթարկվել Ոստիկանություն: