Նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև կնքված 12 պայմանագրերըն ընդհանուր առմամբ մեծ հեռանկարներ է ստեղծում Հայաստանի տնտեսության զարգացման համար:
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ամփոփելով երկու երկրների նախագահների հանդիպումը, նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Գազի գնի էժանացումը լուրջ խթան է լինելու տնտեսության զարգացման համար: Այստեղ երկրորդ տարբերակ լինել չի կարող», - նշեց նա:
Քաղաքագետի խոսքերով, շատ կարևոր է նաև զինամթերքի մասին պայմանագիրը, որը նրա խոսքերով, նշանակում է ռազմական շուկայի ընդլայնում:
Անդրադառնալով այն փաստին, որ սկզբնական շրջանում Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու օրերը նշվում էր գարունը, իսկ հիմա խոսվում է փետրվարի մասին, քաղաքագետը նշեց, որ շտապողականության պատառը տնտեսական այն առավելություններն են, որոնք մեզ կտա ՄՄ անդամակցությունը:
«Դարձյալ փետրվարը ենթադրյալ ժամանակաշրջան է և դեռ պարզ չէ կհասնենք, թե ոչ: Այստեղ ես տեսնում եմ բացառապես տնտեսական շահ», - եզրափակեց նա: