Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Հայաստան, որտեղ հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Վլադիմիր Պուտինի երկօրյա ծրագիրը կատարվել է մեկ օրվա ընթացքում. առավոտյան Սարգսյանը հաստատել է Հայաստանի մտադրությունը մտնել Մաքսային միություն, իսկ երեկոյան Պուտինը հայտարարել է Հայաստանի համար նավթարտադրանքների 35 % մաքսային տուրքի վերացման մասին: Պուտինի` Հայաստան կատարած այցի մանրամասները ներկայացրել է Коммерсант պարբերականի թղթակից Իվան Սաֆրոնովը:
Վլադիմիր Պուտինի` Հայաստանյան այցը ավելի քան խիտ էր և ընդգրկում էր ինը միջոցառում Հայաստանի երկու քաղաքում Գյումրիում և Երևանում: Ըստ պարբերականի քննվում էր նաև օրակարգը երկու օրվա բաժանելու ծրագիրը, սակայն Հայաստանում հյուրընկալվել երկու օր Պուտինը չցանկացավ:
ՌԴ նախագահի մասնակցությամբ առաջին միջոցառումը տեղի ունեցավ Գյումրիում, որտեղ նա հանդիպեց իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ: Հայտնվելով քաղաքի թատրոնի շենքում` նրանք անցան «Հրազդան -5» կայանի մակետի մոտով և կանգ առան մեծ էկրանի մոտ: Նախագահները պետք է շահագործման հանձնեին Հրազդանի ՀԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը: Ճիշտ է մինչ այդ Պուտինը և Սարգսյանը լսեցին «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերին ծովի մակերևույթից 1750 մետր բարձրությունից տեսկոնֆերանսի միջոցով, ով ներկայացրել է 480 մեգավատ հզորությամբ էլեկտրաբլոգների հզորության մասին: «Այն կառուցված է «Գազպրոմի» փողերով» հաղթականորեն հայտարարեց Միլլերը:« Ներդրումները ինչքա՞ն են կազմել: 350 մլն դոլա՞ր»,- հարցրել է Պուտինը:« 300 մլն դոլարից մի քիչ շատ »,- պատասխանել է «Գազպրոմի» ղեկավարը: Նկատելի էր, որ Պուտինի մոտ հարցեր մնացին կապված Ալեքսեյ Միլլերին, սակայն դրանք չտրվեցին: Սերժ Սարգսյանը հարցեր չուներ, միայն շնորհակալական խոսքեր էին:
Ամբողջ ռուս ժողովրդին և մասնավորապես Վլադիմիր Պուտինին ուղղված բառեր հնչեցին Սարգսյանի ելույթի ժամանակ ռուս-հայկական միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ և մի քանի րոպե անց: Նա պատմական անդրադարձ կատարեց և կանգ առավ ժամանակակից խնդիրների վրա:«Այսօր մենք համաձայնեցրել ենք մեխանիզմներ, որոնք կկիրառվեն Հայաստանի համար մի շարք կարևոր արտոնությունների և առավելությունների համար, որոնք գոյություն ունեն Մաքսային Միության անդամ պետությունների նկատմամբ: Ես ցանկանում եմ դրա համար հատուկ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին: Վլադիմիր Պուտին դա իսկական գործընկերոջ և բարեկամի քայլ է: Մենք ցանկանում ենք մտնել Մաքսային Միություն»,- նշել է Հայաստանի նախագահը:
Իր հերթին Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում հիմնական ներդրողն է և առաջատար առևտրական գործընկերը: Այսպես նրա խոսքերով երկու պետությունների միջև ապրանքաշրջանառությունը 20% աճ է արձանագրել և այժմ գերազանցում է 1.2 մլրդ դոլարը, ռուսական ներդրումների ծավալը կազմում է 3 մլրդ դոլար, ինչը 40 %-ով ավելի շատ է բոլոր օտար կապիտալ ներդրումներից: Իսկ այն խոսքերը, որ «Եվրասիական ինտեգրման նախագծի կողմ շարժումը հայ ժողովրդի ինքնիշխան ընտրությունն է Սարգսյանի մոտ ժպիտ առաջացրեց: Պուտինը հատուկ կերպով ընդգծեց, որ Ռուսաստանը մտադիր է ամրապնդել իր դիրքերը Անդրկովկասում: Այդ ժամանակ շուրջ 500 մարդ երթով անցան Երևանի կենտորնով ձեռքներում պահելով «Ոչ ԽՍՀՄ-ին» ցուցապաստառներ:
Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելուց, Սոչիում XXII օլիմպիական խաղերին նվիրված հատուկ նամականիշի մարումից ու 102-րդ ռազմաբազան այցելելուց հետո նախագահները մեկնեցին Երևան, որտեղ սկզբում առաձնազրույց ունեցան, իսկ այնուհետև տեղի ունեցավ երկու պետությունների պատվիրակության հանդիպումը: Արդյունքում ստորագրվեցին 12 համատեղ ռազմական, քաղաքական և տնտեսական փաստաթուղթ: Դրանց ստորագրությունից հետո Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը հանում է Հայաստանի համար նավթարտադրանքների 35 % մաքսային տուրքը, պատրաստ է Հայաստան մատակարարել զենք ռուսական գներով, իսկ բնական գազը մեկ խորանարդ մետրը մետրը 189 դոլար արժեքով: «Այո ռուսական բյուջեն կզրկվի նշանակալի միոցներից, սակայն դա անհրաժեշտ է Հայաստանի տնտեսության նորմալ գործելու, Մաքսային Միությանը Հայաստանի արագ միանալու համար»,- նշել է ՌԴ նախագահը:
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության շրջանակներում երկիրը կստանա այն նույն առավելությունները, ինչ դրա մեջ մտնող Բելառուսը և Ղազախստանը: Ռուսաստանը կհանի նավթի, նավթի արտադրանքների և գազի վրա դրված տուրքերը(այժմ 30 %): Հայաստան արտահանվող գազի գինը այժմ կազմում է 270 դոլար մեկ խորանարդ մետրի համար, սակայն տուրքերը հանելուց հետո կազմելու է 189 դոլար, արտահանվող գազի տարեկան ծավալը կազմում է 2 մլրդ խորանարդ մետր: Այսպիսով մաքսային տուրքերի վերացումից հետո ռուսական բյուջեն զրկվելու է մոտ 162 մլն դոլարից: Նոր պայմանագրով «Գազպրոմը» ապահովելու է տարեկան 2.5 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարում, որի գինը որոշվելու է այն նույն բանաձևով, ինչ որոշվում է Ռուսաստանում գազի գինը սահմանելիս:
Երեկ «Գազպրոմը» հայտարարեց, որ գնում է Հայաստանից «Հայռուսգազարդին» մնացած 20 % բաժնեմասը: