7 Դոնալդ Դաքը նպաստում էր ընտանիքի պլանավորմանը

Գաղտնիք չէ, որ Դոնալդ Դաքը մուլտֆիլմերից մի քանիսում հանդես էր գալիս իբրև երկրորդ համաշխարհային պատերազմի նացիստ: 60-ականներին Դոնալդ Դաքի կերպարը հայտնվել է նաև մի շարք ուսուցողական ֆիլմերում: Դրանցից վերջինը ընտանիքի պլանավորման մասին է: 1968 թ.-ին Դիսնեյի և ԱՄՆ բնակչության խորհրդի կողմից արտադրված մուլտֆիլմը կոչվում է «Ընտանիքի պլանավորում»: Այնտեղ մի ամուսնական զույգի սովորեցնում են, թե ինչպես կարելի է ավելի քիչ երեխաներ ունենալ: Գաղափարը «բնակչության բալանսի վերականգնումն» է:

Դոնալդ Դաքը հայտնվում է բժշկի հանդերձանքով, որպեսզի զույգին պատմի ընտանիքի պլանավորման դուռը բացող կախարդական բանալիի մասին: Հեղինակը նշում է, որ այս բանալին հնարավոր է ձեռք բերել միայն դեղահաբերի ընդունման կամ հասարակ գործիքների օգտագործման շնորհիվ: Մուլտֆիլմն ավարտվում է հետևյալ խոսքերով. «...և մենք բոլորս պարտականություններ ունենք ընտանիքի հանդեպ, այդ թվում և դու»:

6 Թոմին ու Ջերիին ի սկզբանե անվանում էին Ջասպեր և Ջինքս

1941 թ.-ին թողարկված այս մուլտֆիլմում Թոմի տերը նրան անվանում է Ջասպեր: Թեպետ Ջերին անուն չունի այս կարճ մուլտֆիլմում, սակայն հեղինակ Վիլյամ Հաննահը նշել է, որ մկնիկի անունն ի սկզբանե Ջինքս է եղել: «Թոմ ու Ջերի» անունը առաջարկվել է մի այլ մուլտիպլիկատորի կողմից, թեպետ որոշ մարդիկ ասում են, որ «Թոմ ու Ջերի» անվանումն այլ նախապատմություն ունի: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բրիտանացիներին անվանում էին «Թոմիներ», իսկ գերմանացիներին` «Ջերիներ»: Մուլտֆիլմի հերոս Թոմի ամբողջական անունը Թոմաս է: Ենթադրվում է, որ Ջերիի իսկական անունը Ջերալդ կամ Ջերոմ է, սակայն ոչ ոք նրան այդ անունով չի կոչում:

5 Միքին կնամոլ էր

Առաջին մուլտիպլիկացիոն կինոնկարներում Միքին երեխաների և անգամ մեծահասակների համար օրինակելի կերպար չէ: 1928 թ.-ին թողարկված առաջին մուլտֆիլմում ինքնաթիռի թռիչքի ժամանակ Միքին ստիպում է Մինիին համբուրել իրեն: Վերը ներկայացված մուլտֆիլմում Մինին թռչում է ինքնաթիռից, որպեսզի խուսափի գրգռված Միքիից:

Նույն տարում արտադրված երկրորդ մուլտֆիլմում Միքին, ծիծաղելով ու գարեջուր խմելով, դիտում է, թե ինչպես է Մինին բարում պարում այլ տղամարդկանց համար: Միքին նաև հաճույք է ստանում այլ կենդանիների շահագործելուց: Այսպես, նա մի անգամ շանը օգտագործում է որպես իր առաջին ինքնաթիռի շարժիչ, փետում է սիրամարգի փետուրները` իր երկրորդ ինքնաթիռի պոչը դարձնելու համար: Նա նաև տանջում է կատվի, այծի ու բադի` նրանց օգտագործելով իբրև երաժշտական գործիքներ:

4 Սմարֆետտան թխահեր աղջիկ է

Սկզբում բոլոր սմարֆները (մուլտֆիլմի կերպարներ) արական սեռի ներկայացուցիչներ էին կամ առնվազն անսեռ կապույտ արարածներ: Հետագայում չար գուշակ Գարգամելը ստեղծում է աղջիկ սմարֆ և նրան ուղարկում է գյուղ` մյուս սմարֆներին գայթակղելու համար: Այնուամենայնիվ, նա չի կարողանում հմայել սմարֆներին իր գեղեցկությամբ, ինչի պատճառով էլ սկսում է արտասվել: Պապա Սմարֆը կարեկցում է և շիկահեր դարձնում նրան: Այս կերպարանափոխումից հետո բոլոր սմարֆները սիրահարվում են նրան: Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին, սմարֆները` նույնպես:

3 Օլիվիա Օյլը աղքատ միայնակ մայր էր

1936 թ.-ին Օլիվիա Օյլը հայտնվեց «Երազանքների աշխարհում» (Somewhere in Dreamland) մուլտֆիլմում: Այս մուլտֆիլմն արտադրվել էր այն նույն ստուդիայի կողմից, որը ստեղծել էր նաև «Պոպայ» մուլտֆիլմը: Վերը ներկայացված մուլտֆիլմում (2:02 րոպե) նա հայտնվում է իբրև միայնակ մայր, ում երկու երեխաները Մեծ ճգնաժամի տարիներին ապրում են աղքատության մեջ: Թեպետ այս հերոսուհուն մուլտֆիլմում պարզապես անվանում են «Մայրիկ», նա արտաքուստ չի տարբերվում Օլիվիա Օյլից: Թե՛ նրա, թե՛ Օլիվիա Օյլի կրկնօրինակումը կատարել է Մայե Կուեստելը:

2 Միևնույն կինը կրկնօրինակել է բազում մուլտիպլիկացիոն հերոսների

Այն դերասանուհին, ում անունը հենց նոր հիշատակեցնիք, հռչակ ձեռք բերեց Բեթթի Բուփի կրկնօրինակումով: Մայե Կուեստելը կրկնօրինակմամբ զբաղվել է 1930-ականներից մինչև 1988 թ: Նա 1930-ականներին կրկնօրինակել է Օլիվիա Օյլին` «Նավաստի Պոպայ» բազմասերիանոց մուլտֆիլմում, ինչպես նաև Օդրիին` «Փոքրիկ Օդրին» բազմասերիանոց մուլտֆիլմում: Այս դերասանուհին մի էպիզոդում կրկնօրինակել է նաև ուրվական Կասպերի հերոսին: Նա եղել է ոչ միայն մուլտֆիլմերի կերպարների կրկնօրինակող, այլև կինոդերասանուհի:

1 Գուֆի շան կինը մարդ էր

50-ականների սկզբին նկարահանված մուլտֆիլմերի մեծ մասում Գուֆիին անվանում են Ջորջ Գիֆ: Այդ մուլտֆիլմերում Գուֆին կին ու երեխա ուներ: Թեպետ Գուֆիի կնոջ դեմքը երբևէ չի ցուցադրվել, սակայն կարելի է ենթադրել, որ նա մարդ էր, ոչ թե շնակերպ արարած: Գուֆիի մուլտֆիլմերի իգական սեռի բոլոր ներկայացուցիչները պատկերված են իբրև սովորական մարդիկ, որոնք զուրկ են շնային հատկանիշներից:

Գուֆիի կինը քաղաքում վատ համբավ ունի: 1953 թ.-ին նկարահանված «Հայրիկի հանգստյան օր»-ում պատկերված է, որ Գուֆիի բացակայությամբ, նա կաթ մատակարարող մարդուն և նպարավաճառին համբույրներով է դիմավորում: Գուցե հենց այս անամոթ պահվածքի պատճառով էլ Գուֆիի կինն անհետանում է Գուֆիի մուլտֆիլմի հաջորդ սերիաներից:

 

Աղբյուր՝ Ավելին քան փաստեր