«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ տեղեկություններով՝ իշխանական վերնախավում սպասվում է հերթական էլիտար հարսանիքը։ Դեկտեմբերի 14-ին «Օջախ» ռեստորանում տեղի է ունենալու Ազգային ժողովի Առողջապահության հարցրի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի դստեր հարսանիքը։
ՉԻ աղբյուրների փոխանցմամբ՝ Ազգային ժողովից հրավիրվածները շատ փոքր թիվ են կազմում՝ ընդամենը 14 հոգի։ Թեեւ հրավիրատոմսերը բաժանված են, բայց պատգամավորներից շատերը դեռ սպասում են, որ իրենք էլ կհրավիրվեն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: