«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այսօր պաշտոնական այցով Հնդկաստանի Հանրապետություն մեկնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում եղել են նաեւ ԱԺ պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
Վերջին պահին նրանց անունները հանվել է մեկնողների ցանկից։ Ի մասնավորի, Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) չի կարողացել մասնակցել պաշտոնական այցին՝ չարչրկված «Պարտադիր կուտակային կենսաթոշակային» օրենքի պատճառով։ ԱԺ նախագահի հրահանգով նա պետք է դիմակայի օրենքի ընդդիմախոսներին։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: