«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությանն այսօր ԱԺ-ում անհարմարություններ են սպասվում. բացի կառավարության հետ հարցուպատասխանից՝ ԱԺ երկրորդ նիստի ժամանակ քննարկվելու է ՀԱԿ խմբակցության` կառավարությանը կոռուպցիոն երևույթների վերաբերյալ ներկայացրած հարցապնդումը:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ կառավարությունն այս հարցապնդման պատասխանը ՀԱԿ-ին է ներկայացրել միայն երեկ՝ երեկոյան` օրենքով նախատեսված վերջնաժամկետը լրանալուց մի քանի րոպե առաջ: Հիմա ՀԱԿ խմբակցությունը պատրաստվում է ներկայացնել կոռուպցիոն երևույթներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: