««Ժամանակի» տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ պետք է վերադառնար Հայաստան։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` նա փետրվարի 19-ից գտնվում է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում։

Մեր տեղեկություններով, երեկ օդանավն ու թռիչքի համար անհրաժեշտ ամեն ինչը պատրաստ են եղել, սակայն վերջին պահին անհայտ պատճառներով Ծառուկյանը չի վերադարձել»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը: