«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի Ազգային անվտանգության խորհուրդն օրերս ինչ-որ կերուխում է անցկացրել Աշտարակի ձորում գտնվող օբյեկտներից մեկում։ Թե խնջույքն ինչ առիթով է եղել, մեզ դեռեւս անհայտ է, սակայն ուշագրավ է, թե ինչպես է օբյեկտը սպասարկող «Նոր ջրաղաց» ընկերության հաշվապահը միջոցառման վճարման հաշիվ ապրանքագիր կազմել։ Փաստաթղթում միջոցառման դիմաց պետբյուջեից վճարվող գումարը նշվել է որպես «ուտելավճար»։ Ի դեպ, Ազգային անվտանգության խորհրդի՝ հարկատուների գրպանից վճարված «ուտելավճարը» կազմել է 537 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: