«Կուտակային կենսաթոշակի ժամկետները հետաձգելու համար պայքարող 4 խմբակցությունները չեն բացառում, որ դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ նիստում քննարկվելիք օրինագծերից մեկով նախատեսված լինի հունվարի 1-ից մեկնարկող կուտակային համակարգի մասնակի վերանայում՝ նախատեսված պատժամիջոցների՝ տուգանքների կիրառման հետաձգում։

«Ինչն էլ իր հերթին կնշանակի մեր պահանջների փաստացի ընդունում։ Բանն այն է, որ մինչև օրենքի մեկնարկը պետք է քաղաքացին ընտրած լինի կենսաթոշակային ֆոնդը և կառավարչին, ինչի համար կարծես թե ժամկետները, թե ենթակառուցվածքները բավարար չեն»,– ասաց Արծվիկ Մինասյանը։

Մենք փորձեցինք կառավարությունից ճշտել՝ արտահերթին ներկայացված փաթեթում կար նման օրենքի նախագիծ։ «Ես գոնե նման ինֆորմացիա չունեմ։ Ինչ վերաբերում է կենսաթոշակային ֆոնդի ու կառավարչի ընտրությանը, ապա օրենքը նախատեսում է նաև համապատասխան միջոցներ, որ չընտրելու դեպքում համակարգն ինքն ավտոմատ ընտրություն կկատարի, տեղեկացնեմ նաև, որ ցանկացած անձ տարին մեկ անգամ հնարավորություն կունենա իր ընտրությունը վերանայելու»,-ասաց սոցապնախարար Արտեմ Ասատրյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։