«Ազգային ժողովի իշխող մեծամասնության ներկայացուցիչները երկար մտածել ու վերջապես գտել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի ընթացքում վերջինիս դրսևորած խիստ սառը պահվածքի բացատրությունը։

Ամեն ինչ, պարզվում է, թաքնված է նորագույն կոսմետոլոգիական տեխնոլոգիաների մեջ։ Ըստ ՀՀԿ-ականների, բանն այն է, որ Վլադիմիր Պուտինը դեմքը բոտեքս է անում (ներարկման միջոցով կնճիռների հարթեցում), իսկ այդ միջամտությունից հետո դեմքի միմիկաները չեն արտահայտվում։

Հենց այսպես են որոշ ՀՀԿ-ականներ երեկ Աժ-ում մեր թղթակցի հետ մասնավոր զրույցում բացատրել այն, թե ինչու կատարած այցի ընթացքում Պուտինը Հայաստանը փաթեթով գնելուց հետո անգամ դեմքի արտահայտությունը գոնե երբեմն-երբեմն չէր փոխում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հայակական ժամանակ« թերթի այսօրվա համարում։