Չնայած, կարող եք հերքել, այնուամենայնիվ, դա չի փոխի այն փաստը, որ այսօր ապրում ենք մի աշխարհում, որը ձևավորել է գովազդի շուկան: Արդեն 20-րդ դարից սկսած, երբ այն մտավ ռադիո ու ավելի ուշ` 1940-ականներից, երբ մտավ հեռուստատեսություն, գովազդը ազդեցիկ ուժ դարձավ, որը ձևավորում է մեր վերաբերմունքն ու վարքագիծը:

Մեծ ազդեցիկության հետ գալիս է մեծ պատասխանատվությունը, բայց 20-րդ դարի գովազդային ընկերությունները, կարծես դրա մասին չէին էլ մտածում: Այսօր էլ, գովազդներ արտադրողները իրենց արտադրանքները հանրությանը ներկայացնելուց առաջ, չեն էլ փորձում վստահ լինել, որ դրանք համապատասխանում են բարոյագիտական նորմերին: Սակայն, երբ նայում ենք վինտաժային գովազդային պաստառներին, ականատես ենք լինում վիրավորական, ռասիստական ու սեքսիստական գովազդների, որոնց նայելով, այսօրվա գովազդներն ուղղակի «անմեղ» են թվում: Բացի այն, որ վինտաժային գովազդային այս պաստառները խտրականություն են քարոզում, սրանք նաև լի են ստերով: Հետաքրքիր է նաև, որ առաջին ամերիկյան գովազդի հեղինակը, որը սեռականությունն օգտագործել է վաճառք ապահովելու համար, կին է եղել, ով գովազդը պատրաստել է օճառի համար:

Այս պաստառներն արդեն պատմության մի մաս են, և անչափ հետաքրքիր է դրանց դիտելով, պատկերացնել, թե ինչպիսին է եղել աշխարհը մի ժամանակ:

Երիտասարդ հաճախորդները բիզնեսում:

Մի անհանգստացիր թանկագինս, դու չես այրել գարեջուրը:

Տղամարդիկ ավելի լավն են, քան կանայք:

Օգտագործի՛ր «Chlorinol» ու եղիր սպիտակ, ինչպես նեգրը:

Կոկայինի կաթիլներ` ատամնացավի դեմ: Ակնթարթային բուժում:

Եթե ամուսինդ երբևէ պարզի...
Եթե ամուսինդ պարզի, որ սուրճ գնելուց առաջ չես փորձում ամենաթարմը գնել...

 

Բժիշկներից շատերը «Camel» ավելի շատ ծխում են, քան այլ տեսակի ծխախոտ:

Բժիշկները «Camel» են ծխում:

Փչիր նրա դեմքին ու նա քեզ ամենուր կհետևի:

Ինչո՞ւ մայրիկդ քեզ «Fairy» օճառով չի լողացնում:

Շո՛ւտ սկսիր սափրվել:

Լավ է, երբ տանը կին կա:

Որովհետև անմեղությունն ավելի գայթակղիչ է, քան կարծում ես:

Ցույց տուր նրան, որ սա տղամարդկանց աշխարհն է:

 

Տղամարդիկ հարցնում են. «Նա գեղեցի՞կ է», և ոչ թե «Նա խելացի՞ է»:

Ծխող Ձմեռ Պապը:

Շնորհավոր բոլոր ծխողների Սուրբ ծնունդը:

Ահա, թե ինչի համար են կանայք:

«Chef» սարքը անում է ամեն ինչ, բացի պատրաստելուց. հենց դրա համար էլ կանայք են:

Որքան շատ է կինն աշխատում, այնքան ավելի գեղեցիկ է:

-Աստված իմ, սիրելիս, ասես ծաղկում ես` պատրաստելով, մաքրություն անելով ու փոշիները սրբելով: -Ես չափազանց հոգնած եմ օրվա վերջում: Ի՞նչ պետք է անեմ:
-Վիտամիններ, թանկագինս, ես միշտ ընդունում եմ իմ վիտամինները:

Մի՞շտ է կնոջը սպանելը անօրինական:

 

Հետաքրքրասերի բլոգ