Ավելին քան փաստեր

Անվեհերությունը վախի բացակայությունը չէ: Դա այն փաստի գիտակցումն է, որ քո վախն ու ուժը համագոյակցում են հանուն մի նպատակի` օգտագործելով տրված մի հնարավորությունը: Անվեհեր մարդն ազնվորեն խոստովանում է իր անկումներն ու նվաճումները, իսկ նվաճումները տրվում են միայն այն դեպքում, եթե համարձակվում ես մեծ ռիսկի գնալ:

Անվախ մարդիկ հարկ եղած դեպքում վտանգի են ենթարկում իրենց, սակայն նրանք իրենց կյանքի ընթացքում մյուսներից ավելի շատ արկածներ են ունենում, քանի որ միշտ առաջ են շարժվում: