Նախորդ քառօրյան բուռն էր, որն ուղեկցվում էր, թե արտաքին, թե ներքին զարգացումներով: Այսօր ԱԺ-ի ճեպազրույցների ժամանակ այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով կուտակային կեսնաթոշակի մասին օրենքին, պատգամավորը նշեց, որ հիմնական խնդիրն այնն է, որ կառավարությունը չի ցանկանում լսել փաստարկներ և հարցն այն է, որ հակափաստարկներ չկան:

«Իշխանությունը չի ցանկանում լսել դա: Իսկ նոր օրենքի նախագծի ներկայացումը հնարավորություն տվեց այդ իշխանությանը ևս մեկ անգամ հնարավորություն տալ լսելու և ընկալելու այն», - նշեց նա:

Պատգամավորի խոսքերով, բնական է, որ խորհրդարանում հարցի քննարկումն ու մեծամասնության չհամաձայնվելը սպասելի էր:

«Արդեն գիտեք, որ դիմելու ենք ՍԴ, ՄԻՊ-ը միգուցե առանձին հայցով նույնպես դիմի, մենք այդպիսի հույս ունենք», - նշեց նա, հավելելով, որ իրենք ներկայացնելու են նաև միջնորդություն, որ ՍԴ-ն կասեցնի օրենքի գործելը՝ մինչ ՍԴ-ի կողմից օրենքի քննությունը:

«Ըստ էության օրենքը կարող է քննվել հունվարի մեկից հետո, սակայն միջնորդության բավարարման դեպքում այն կարող է հետաձգվել», - նշեց նա: