Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները ՀՅԴ-ի պատգամավոր Արծվիկ Մինասյանը սկսեց լավ լուրով և նշեց, որ առաջիկա ամիսներից Հայաստանում պլանշետների, բջջային հեռախոսների զանգվածային արտադրություն կսկսվի:
Պատգամավորը նշեց, որ չգիտի արտադրող ընկերության անունը կամ այլ մանրամասներ, սակայն, միանշանակ սա դրական քայլ համարեց:
«Սա ուրախալի լուր է և լավ կլինի, որ այսպիսի բաներ մեր տնտեսությունում ավելի շատ լինեն», - եզրափակեց նա՝ ավելացնելով, որ այս հանգամանքը կարող է լուրջ ազդեցություն ունենալ մեր երկրում վաճառվող այֆոնների ու այփադների գների իջեցման վրա: