Արազ Օզբիլիսը հազվադեպ է համաձայնվում հարցազրույց տալ, սակայն եթե համաձայնվում էլ է, ապա զրուցում է հիմնականում հայրենակիցների՝ հայերի հետ: «Советский спорт» պարբերականի համար Արազը բացառություն է արել՝ իմի բերելով «Սպարտակում» իր համար առաջին տարվա արդյունքները:
Առանց իր հայրենակից Մովսիսյանի, ով վերականգնվում է վիրահատությունից հետո, նա կողքից մի քիչ տխուր է թվում: Երկու հայը յուրահատուկ սփյուռք են կազմել և իրարից անբաժանելի են: Երբեմն նրանք միասին հասնում են Տարասովկա Սոկոլնիկովից, որտեղ բնակարան է վարձել Օզբիլիսը:
Հետաքրքիր է, որ Սպարտակի հայերը նմանվում են նրանում, որ հարցազրույց տալիս են անգլերենով, ոչ ռուսերենով և ոչ հայերենով:
«Ամեն դեպքում անգլերեն ես մնացած բոլոր լեզուներից ավելի լավ գիտեմ, սակայն միաժամանակ ազատ խոսում եմ նաև ռուսերեն: Միայն ոչ հարցազրույցների ժամանակ, որպեսզի ինչ-որ բան չշփոթեմ»,- խոստովանել է Օզբիլիսը:
-Որտե՞ղ եք անցկացնելու ամանորյա արձակուրդը:
- Սկզբում կգնամ Ամստերդամ: Այնտեղ է իմ տունն ու ընտանիքը: Այնուհետև մենք բոլորով կմեկնենք Դոմինիկյան Հանրապետություն, այնտեղ էլ կդիմավորենք Նոր Տարին:
- Դուք շատ պետություններում եք եղել: Օրինակ Դուք ծնվել եք Թուրքիայում: Ինչպե՞ս են այնտեղ նշում Նոր տարին:
- Պատկերացում չունեմ: Ես այնտեղ ապրել եմ մեկ տարի: Սակայն ամենահիշարժանը ինձ համար եղել է հազարամյակի տոնակատարությունը: 2000 թվականին ես տաս տարեկան էի, մենք ամբողջ ընտանիքով Գերմանիայում էինք: Ոչ մի հատուկ բան, սակայն այդ պահը տպավորվել է հիշողությանս մեջ:
-Մանուկ հասակում հավատացե՞լ եք Ձմեռ Պապիկին:
- Իսկ ո՞վ է նա: Ձեր Սանտա Քլաուսը: Չեմ իմացել նրա մասին, անգամ չեմ լսել: Երբ փոքր էի իհարկե հավատում էի Սանտաին, սակայն ես այլևս փոքր չեմ:
- Չնայած ընդարձակ կենսաան աշխարհագրությանը, ո՞ր պետությունն եք համարում հայրենիք:
- Իհարկե Հայաստանը:
- Սակայն դրա հետ մեկտեղ Դուք երբեք չեք եղել Հայաստանում մինչև հավաքական հրավերքը:
- Այո: Իմ հարազատները աշխարհի տարբեր անկյուններում են ապրում, ընտանիքս ապրում է Հոլանդիայում: Ես ցանկանում էի լինել Հայաստանում, սակայն հնարավորություն չէր լինում:
- Գրում են, որ Դուք սկզբում համաձայնվել եք հանդես գալ Հոլանդիայի հավաքականի կազմում և միայն հետագայում եք որոշում ընդունել խաղալ Հայաստանի հավաքականում:
- Ինձ հրավիրել էին Հոլանդիայի մինչև 21 տարեկանների հավաքական, սակայն միաժամանակ մենք «Այաքսի» հետ մեկնեցինք ԱՄՆ: Եվ ես որոշեցի չմեկնել հավաքական: Լսեցի սրտիս ձայնին, հասկացա, որ ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականում: