shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 DO 849 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում, Երասխավանի վարչական տարածքում, բախվել է ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և գլխիվայր շրջվելով 50 մետր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Տ. Ասոյանը և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Վարազդատ Խաչատրյանը, Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ, 26-ամյա Արկադի Կլեկչյանը, 45-ամյա Արամ Փիլոսյանը, ում բնակության վայրը ճշտվում է, և Գյումրի քաղաքի բնակիչ, 22-ամյա Ջիվան Նիկոյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը hայտնում է, որ հիվանդանոցում Ջ. Նիկոյանը մահացել է: Վարորդին և 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել և առաջին օգնությունը ցուցաբերել վթարի հարևանությամբ աշխատող գազալցակայանի աշխատակիցները: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորները դերասաններ են, ովքեր մեկնում էին Քյառքի ոլորաններ՝ սերիալի հերթական նկարահանումներին մասնակցելու, որը փորձում է պարզել SHAMSHYAN.com-ը, սակայն դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ վերջիններս նկարահանվում էին ռուսական ինչ-որ հեռուստաընկերության կողմից նկարահանվող Стрелок ֆիլմում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Սամսոն Սարգսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի