Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ճեպազրույցների ժամին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց,որ կդիմեն առավել ռադիկալ քայլերի՝ ընդհուպ մինչև հանրապետական, համապպետական գործադուլների:

Լրագրողներից մեկն արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից փորձեց հետաքրքրվել, թե վերջինս ինչպես է վերաբերվում պատգամավորուհի առաջարկին:

Լրագրողի հարցում նշված հանրապետական բառը շփոթության մեջ գցեց հանրապետական խմբակցության ղեկավարին, ով սկզբում չընկալեց հարցի իմաստը: Lրագրողը փորձեց մի քանի անգամ փոխել հարցադրման ձևը, հանրապետական բառը փոխարինելով համապետականի և հակառակը: Այս անգամ էլ Գալուստ Սահակյանը մտածեց, թե «Ժառանգություն» խմբակցությունն է որոշել գործադուլ անել և արձագանքեց այսպես. «Երբ են աշխատել, որ մի հատ էլ գործադուլ են անում»:

Արդեն այլ տեղերից հարցի իմաստը հուշելուց հետո, պատգամավորն արձագանքեց, որ բոլորը բողոքում են, թե աշխատատեղեր չկան, ու միևնույն ժամանակ գործադուլի են դուրս գալիս:
«Ժառանգությունը չգիտեմ ինչ է որոշել: Դա երազախաբության է նման», - եզրափակեց նա: