Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքվեցին, թե արդյոք կարելի է հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց արձանագրել` կապված Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի Հայաստան կատարելիք այցի հետ: Ինչին ի պատասխան, Սահակյանը նշեց.

«Թուրքիայի ցանկացած խոսք կեղծ է: Պարզ է, որ պիտի փորձի իրեն ավելի դեմոկրատ ցույց տալ հարևանների հետ կապված, բայց ես արդյունքներ չեմ ակնկալում նրա այցից»,- նշեց խմբակցության ղեկավարը:

Լրագրողները նաև հետաքրքվեցին, թե արդյո՞ք նախատեսվում են հանդիպումներ Դավութօղլուի հետ, ինչին ի պատասխան Սահակյանը հայտարարեց, որ նման քննարկումներ ու պայմանավորվածություններ չկան: