Բոլիվուդի դերասանուհի Կատրինա Կաիֆը չորորդ անգամ գլխավորել է Ասիայի ամենասեքսուալ կանանց աղյուսակը հեղինակավոր Eastern Eye պարբերականի վարկածով, որը հրապարակվում է Մեծ Բրիտանիայի հնդկական համայնքի կողմից: Նախորդ տարվա հաղթող Պրիանկա Չոպրան մեկ աստիճան զիջել է և գրավել երկրորդ հորիզոնականը:
Հետաքրքիր է, որ առաջին հնգյակը ամբողջությամբ զբաղեցրել են հնդիկ դերասանուհիները: Երրորդ տեղում հնդկական հեռուստաէկրանների «աստղ» Դրաշթի Դհամին, չորրորդ և հինգերորդ տեղերը համապատասխանաբար Բոլիվուդի այլ աստղեր Դիպիկա Պադուկոնեն և Սոնամ Կապուրը:
Վարկանիշային աղյուսակի ամենատարեց անդամ է դարձել մեկ այլ դերասանուհի 50 տարեկան Շրիդևին:
Վարկանիշային աղյուսակը կոչվում է «Ասիայի ամենասեքսուալ 50 կինը» (50 Sexiest Asian Women List) և հրապարակվում է ամսագրի կողմից յուրաքանչյուր ձմեռ: Ասիայի ամենասեքսուալ կինը ընտրվում է ավանդաբար համացանցային քվերակության արդյունքում, որին մասնակցություն են ունենում Eastern Eye-ի կարդացողները և բոլոր ցանկացողները: