«Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին երեկ սկանդալային հայտարարություն է արել՝ՀՀ իշխանություններին անուղղակի մեղադրելով ստախոսության մեջ։ Բանն այն է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չորեքշաբթի օրը Աժ ամբիոնից հայտարարել էր, թե Իրանը ՀՀ-ին գազ է առաջարկում՝ սահմանին 1000 խորանարդ մետրը 400 դոլար գնով, որն ավելի թանկ է, քան ՌԴ-ից ներմուծվող գազը։ Մինչդեռ երեկ Մ. Ռեյիսին ասել է, թե ՀՀ իշխանությունները երբեք Իրանի հետ գազի գնման շուրջ բանակցություններ չեն վարել. «Մինչև հիմա ՀՀ-ի հետ, բացի «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերի մասին խոսակցությունից, մենք գազի գնման գնի մասին քննարկում չենք ունեցել» Փաստորեն, ՀՀ-ն, ունենալով գազ ներմուծելու այլընտրանքային ուղի, չի օգտվում դրանից և շարունակում է գազը գնել ՌԴ-ից, անգամ երբ վերջինս հետևողականորեն բարձրացնում է դրա սակագինը։
Ավելին, այսպես ՀՀ իշխանությունները սպասարկում են ոչ թե սեփական երկրի, այլ ՌԴ-ի շահը՝ Հայաստանին շարունակելով պահել գազային կախվածության մեջ։ Նկատենք, որ սա այս շաբաթվա ընթացքում ՀՀ գազամատակարարման ոլորտի վերաբերյալ հերթական սկանդալային բացահայտումն էր, որի շուրջ որևէ հոդաբաշխ պարզաբանում ՀՀ իշխանությունները դեռ չեն տվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ "Ժողովուրդ"թերթի այսօրվա համարում։