Կիևը կատարել է իր ընտրությունը և դա Մաքսային Միությունն է: Այդ մասին գրում է The Economist շաբաթաթերթի լրագրող Էդվարդ Լուկասը, ով գրում է, որ Կիևը չի կարողացել հրաժարվել Մոսկվայի կողմից շատ շահավետ առաջարկությունից:

Միաժամանակ Լուկասը չի նշում, թե որտեղից նրան այդպիսի տեղեկատվություն: Twitter-ի իր միկրոբլոգում լրագրողը գրել է, որ Մաքսային Միություն մտնելու համար Մոսկվան առաջարկել է 15 մլրդ դոլար, ինչպես նաև մինչև 200 դոլար գազի գնի իջեցում: Ինչպես նշում է անգլիական հեղինակավոր պարբերականի լրագրողը Յանուկովիչին այսպիսի առաջարկությունը ավելի քան ձեռնտու էր:

Ինչպես հիշեցնում է «МИР 24»-ը երեկ դեկտեմբերի վեցին Ուկրաինայի նախագահը Սոչիում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ երկու պետությունների միջև հարաբերությունները քննարկելու համար: Հանդիպումը տևել է շուրջ վեց ժամ: