Որքան էլ որ բարձր լինեն ձեր որակավորումները, ձեր արտաքին տեսքը պակաս կարևոր դեր չի խաղում աշխատանք գտնելու գործում: Օհայոյի համալսարաններից մեկում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ գործատուները հաճախ խտրականություն են ցուցաբերում գեր թեկնածուների նկատմամբ: Ավելորդ քաշ ունեցող մարդիկ աշխատանք գտնելու 27 տոկոսով ավելի քիչ շանսեր ունեն: Դուրս է գալիս, որ ավելորդ քաշը կարող է ռեզյումեից ստացված տպավորությունը փչացնել: Հետազոտությունը ցույց է տվել, որ հեռախոսային հարցազրույցների դեպքում նման խտրականություն չի գրանցվել գեր և նիհար թեկնածուների միջև: Հետազոտության հեղինակներից Ջեքոբ Բուրմեյսթերը ասել է, որ գեր թեկնածուների հանդեպ հաճախ կանխակալ մոտեցում է լինում: Նրանց հաճախ իրենց քաշի պատճառով դիտարկվում են որպես ծույլ և անկարգապահ մարդիկ: Հնարավոր է նաև, որ գեր մարդիկ լավ տպավորություն չեն թողնում հարցազրույցների ժամանակ, քանզի նրանք անհարմար են զգում իրենց և իրենց գիրության պատճառով անինքնավստահ են:

Նյու Յորքի մի բնակիչ հավատացած է, որ Google-ը չափազանց շատ է մտահոգված իր աշխատակիցների կենսակերպով և խտրականություն է դնում գեր և նիհար մարդկանց միջև: Այս մասին պնդող կինը 2011 թ.-ին դիմել էր աշխատանքի համար, և նրան չէին ընդունել: Բոլոր այն մարդիկ, ովքեր անցել էին հաջորդ փուլ, նիհար էին, իսկ այս կնոջ հետ դուրս մնացած այլ թեկնածուները ևս ունեին ավելորդ քաշի խնդիր: Այս կինը դրանից հետո անցել է հեռախոսային հարցազրույց: Այս հարցազրույցը ևս անցկացվել է Google ընկերության կողմից: Կինն ասում է, որ տրված հարցերը նպատակ ունեին պարզելու, թե արդյոք նա ակտիվ կենսակերպ է վարում: Հարցերից առնվազն երկուսը վերաբերում էին ֆիտնեսին:

Աշխատանքի ընդունվելու հետ կապված դժվարություններ է ունեցել նաև Լուիզա Վերթը: Նա մասնակցել է 160 աշխատանքային հարցազրույցի, սակայն չի կարողացել ընդունվել և ոչ մի աշխատանքի: Այս կինը ևս մտահոգ էր, որ պատճառը իր ավելորդ քաշն է: Թերթերից մեկին տված հարցազրույցում նա ասել է, որ իր որակավորումները լիովին համապատասխանում են այն աշխատանքին, որի համար ինքը դիմել էր: Տիկին Վերթը կարծում էր, որ աշխատանքային հարցազրույցի ընթացքում կտրվեն որոշ հարցեր իր մասնագիտական կարողությունների մասին, սակայն իրականում և ոչ մի նման հարց չտրվեց: Հարցազրուցավարն անգամ չհարցրեց նրա անունը: Տասը րոպե տևած հարցազրույցի վերջում նրան ասացին, որ նա չի անցնում հաջորդ փուլ: Երբ կինը հարցրեց պատճառը, նրան պարզապես ասացին. «Դուք դուր չեք գա գործընկերներին»: Տիկին Վերթը աշխատանքի համար դիմել էր 350 կազմակերպության: Նրան կանչել էին 125 աշխատանքային հարցազրույցի, սակայն այդպես էլ չէր հաջողվել գոնե մի գործ գտնել: «Թեպետ ռեզյումես կարդալուց հետո գործատուները հավանում են իմ տվյալները, նրանք չեն ցանկանում ինձ աշխատանքի ընդունել, երբ տեսնում են ինձ անձամբ»,-ասել է տիկին Վերթը:

Աղբյուրը՝ Ավելի քան փաստեր