«Հրապարակի» տեղեկություններով, Քոչարյանի ճամբարում ծանր են տարել ՀՀ երկրորդ նախագահի՝ Պուտինի պատվին տրված ճաշկերույթին ներկա չգտնվելու հանգամանքը:

«Մանավանդ պատճառը բոլորովին էլ Քոչարյանի բացակայությունը չէր Հայաստանից: Պատճառը, ըստ լավատեղյակների, այն է, որ քոչարյանական թեւին կասկածում են Ռուսաստանում իրենց դեմ աշխատելու մեջ:

Ըստ լուրերի, քոչարյանական թեւն ամեն ինչ անում է, որ ինչ-որ հանդիպում կազմակերպի Քոչարյանի ու Պուտինի միջեւ, թեկուզ որեւէ միջոցառման շրջանակներում, որպեսզի ապացուցեն, որ Քոչարյան-Պուտին հարաբերությունները բարեկամական են»,- գրում է թերթը: