Յուրաքանչյուր մարդու սննդի մեջ պետք է մտնեն այնպիսի մթերքներ, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը և բարձրացնում մտավոր ակտիվությունը:
Ամերիկացի գիտնականները կազմել են այդպիսի մթերքների ցուցակը:
Ինչպես հայտնի է, ինտելեկտը կարելի է զարգացնել ժամանակի ընթացքում, սակայն ճիշտ սննդակարգը նույնպես ազդում է դրա զարգացմանը:
Այս մասին գրում է РБК Daily-ն:
Կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ուղեղի համար ավելի շատ օգտակար մթերքների ընդամենը չորս տեսակ: Առաջին տեղը գրավել է յուղոտ ձուկը: Այսպիսի տեսակի ձկները ընգրկում են մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք օգնում են գլխուղեղում գորշ նյութի արտադրման համար: Խորհուրդ է տրվում ձուկ օգտագործել շաբաթը 1-2 անգամ:
Երկրորդ տեղում գտնվում են կաթը և յուրաքանչյուր կաթնամթերք: Կաթնամթերքները բաղադրիչները հեշտությամբ մարսվում են գլխուղեղի բջիջների կողմից և նյութերի փոխանակումը այնտեղ ավելի արագ է կատարվում, որը դրական ազդեցություն է ունենում մարդու ինտելեկտուալ կարողությունների վրա: Դա ապացուցվել է փորձի արդյունքում: Կաթնամթերք օգտագործող մարդկանց մոտ զարգացել է հիշողությունը և տրամաբանությունը:
Ընդեղենը հայտնվել է երորդ տեղում: Նրանք ֆոլիկ թթուի և B վիտամինի աղբյուր են հանդիսանում: Նրանք չեն լավացնում ինտելեկտի ցուցիչները, սակայն նրանք ազդում են մտավոր գործողության կարևոր գործառույթի վրա` ամրապնդում է հիշողությունը:
Չորրորդ տեղում գտնվում են լոլիկները: Այն պարունակում են լիկոպին, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը գլխուղեղի վրա: Ընդ որում գիտնականները ապացուցել են, որ ջերմամշակման դեպքում լոլիկներում այդ նյութի պարունակությունը մեծանում է: Լիկոպինը օգնում է օրգանիզմի մաքրման և առողջացման, բջիջների վերականգմանը և մաշկի երիտասարդացմանը: