Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր խորհրդարանում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի և լրագրողների միջև, որի ընթացքում մասնավորապես պատգամավորը իրեն թույլ էր տվել հետևյալ արտահայտությունը.
«Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտե՞նց եք մտածում»:
Այս արտահայտությունը շատ էր զայրացրել եզդիներին, և մի քանի եզդիներ եկել էին ԱԺ-ի դիմաց՝ պատգամավորին «նվեր» մատուցելու համար:
Լրագրողների հետ զրույցում եզդի Բորիս Թամոյանը նշեց, որ իրենք բերել են թղթի վրա նկարված էշ և «զուգարանի թուղթ»՝ համապատասխան վայրը մաքրելու համար, քանի որ Բադեյանի բերանն այլ վայրն է, և ամեն անգամ այն բացելուց հետո խորհուրդ են տալիս մաքրել այն:
Նշենք, որ իրենք պատրաստվում էին «նվերը» տանել ԱԺ ընդունարան և փոխանցել համապատասխան անձին:
Մանրամասները՝ YerevanNews.am-ի տեսանյութում: