«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կոմիտաս 5-ի ակցիաների ժամանակ ակտիվիստ կնոջ պարանոցը համբուրած ոստիկանի լիազորությունները ս/թ. օգոստոսի 28-ին դադարեցվել էին։ Նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանություն գրավոր հարցում էինք ուղարկել պարզելու՝ արդյոք նշված ոստիկանի լիազորությունները կրկին վերականգնվել են, թե՞ ոչ, իսկ այդ տարածված տեսագրությունն ուսումնասիրե՞լ են, ի՞նչ է պարզվել:
Մեր գրավոր հարցումին երեկ ՀՀ ոստիկանությունից պատասխան ենք ստացել. «Տեղեկացնում ենք, որ ձեր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք»։ Ոստիկանությունից հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածին՝ նշել են, որ հարցմանը կպատասխանեն 30-օրյա ժամկետում։ Այսինքն՝ պարզելու համար, թե ոստիկաններից մեկի դադարեցված լիազորություննները վերականգնվել են, թե ոչ, կամ՝ ուսումնասիրվել է արդյոք «համբույրի» տեսանյութը, ոստիկանությանը 30-40 օր ժամանակ է հարկավոր»։
Առավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: