Ուկրաինայում երեկ գիշեր և այսօր առավոտյան «Բերկուտ» և ներքին զորքերի ուժեյինների և ցուցարարների միջև բախման արդյունքում տուժել է 30 մարդ, ութը՝ ձերբակալվել:
Դեկտեմբերի 11-ի գիշերը Անկախության մայդանին բոլոր կողմերից մոտեցել են Բերկուտի և Ներքին զորքերի ուժայինները: Այն մասին, որ երեքշաբթի գիշեր չորեքշաբթի առավոտյան ՆԳՆ ապամոնտաժելու է Անկախության մայդանում գտնվող ցուցարարների բարիկադները և վրանները, Բատկիվշինա կուսակցության ներկայացուցիչները հայտնել էին ուժայինների գործողություններից մի քանի ժամ առաջ: Չնայած դրան ցուցարարները դժվարությամբ կարողացան հավաքվել և ընդդիմություն ցուցաբերել: Ինչպես նշել են ոստիկանությունից արդեն գիշերը ժամը երեքի կողմերը դեպքի վայրում եղել է երեք հազար ցուցարար, որոնց առաջ ելույթ են ունեցել պատգամավորներ և հասարակական գործիչներ:
Բերկուտի ուժայինները հարձակվելու հրաման ստանալուց հետո սկսել են ցուցարարներին բաժանել երկու մասին և հետ մղել նրանց՝ ապամոնտաժելով բարիկադները: Սակայն ժամանակի ընթացքում ցուցարարների թիվը ավելացել է,նրանք սկսել են հակահարձակման անցնել, իսկ ուժայինները նահանջել են: Ցույցերի ժամանակ նախաձեռնությունը մեկ անցել է բերկուտի կողմը մեկ ցուցարարների: Մի պահ անգամ իրավապահները փողոցների երկու մասին հայտնվել են արգելափակված, սակայն ցուցարարները «կենդանի միջանցք» են սարքել՝ թույլ տալով բերկուտցիներին հեռանալ:
Ցուցարարների դեմ ուժի օգտագործելը դատապարտել է միջազգային հանրությունը: Այսպես Ուկրաինայում գտնվող Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Facebook-ի իր էջում գրել է, որ հիասթափված է Եվրամայդանի ցույցը ցրելու համար ուժի օգտագործման փաստով:
«Ես դեռևս Ուկրաինայում եմ: Ես երեկ եղել եմ ձեզ հետ Մայդանում և ինձ ապշեցրել է ուկրաինցիների վճռականությունը, որոնք հանդես են գալիս երկրի եվրոպական հեռանկարի համար:
Այժմ մի քանի ժամ անց ես տխրությամբ հետևում եմ այն բանին, թե ինչպես ոստիկանությունը ուժ է գործադրում, որպեսզի ցրի խաղաղ մարդկանց Կիևի կենտրոնից: Իշխանությունները չպետք է գործեին ուշ երեկոյան, որպեսզի սկսեն հասարակության հետ շփվել ոստիկանության միջոցով»:
Անկախության մայդանում ուժային գործողություններին արձագանքել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը:
«ԱՄՆ իր զայրույթն է հայտնում Կիևում Անկախության մայդանում խաղաղ ցույցը ժողովրդավարական իրավունքների և մարդկային արժանապատվության հարգանքի փոխարեն ոստիկանության հատուկ ստորաբաժանումներով, բուլդոզերներով և դուբինկաներով պատասխանելու ուկրաինական իշխանությունների որոշման կապակցությամբ: Այսպիսի պատասխանը անընդունելի է և չի աջակցում ժողովրդավարության զարգացմանը»,- նշվում է հայտարարության մեջ: